14 / Սեպտեմբեր / 2020 : 09-35

Այսօր գազ չի լինելու Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի նշված հասցեներում


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի.

Լոռիում

Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Աղայան, Աթաբեկյան, Սարոյան, Ն.Ստեփանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Սպիտակ քաղաքի «Ուզբեկական» թաղամասի գազամատակարարումը:

Վայոց ձորում

Ժամը 10․00-ից մինչև ժամը 14․00-ն՝ Եղեգնաձոր քաղաքի Նոր ավան թաղամասի Պռոշյան փողոցի սպառողների գազամատակարարումը:

Սյունիքում

Ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:

Դիտվել է 8003անգամ
Վերջին լուրեր