ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ

ԱԺ-ն իր հերթական նիստերն է գումարել. Օրակարգի 57 հարցերից առաջինը ՍԴ դատավորների ընտրությունն է։
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 14-ին աշնանային նստաշրջանի իր հերթական նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 57 հարց, որից առաջինը ՍԴ դատավորների ընտրության հարցի քննարկումն է:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:
Օրակարգում է նաեւ ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Քանի որ Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը: