40 մլրդ դոլար. Nvidia-ն և Arm Holdings-ը պատրաստվում են կնքել միկրոսխեմաների ոլորտի խոշորագույն գործարքը
Մեծ Բրիտանիայի ամենահաջողակ տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ միկրոսխեմաների արտադրությամբ զբաղվող Arm Holdings-ի ղեկավարները ծրագրում են 40 միլիարդ դոլարի դիմաց կորպորացիան վաճառել ամերիկյան Nvidia ընկերությանը, գրում է The Guardian պարբերականը։։
Աղբյուրը մանրամասնում է, որ կողմեր դեռևս քննարկում են պայմանագրի կետերը։
Նշվում է, որ Nvidia-ն SoftBank-ին (Arm Holdings-ը պատկանում է SoftBank-ին) արժեթղթերով կվճարի 21.5, իսկ կանխիկ գումարով՝ 12 միլիարդ դոլար: Նշվում է, որ Nvidia-ին՝ որպես գնորդի բավականին կոշտ պայմաններ են առաջարկվել, որոնց թվում է Arm Holdings-ի աշխատատեղերի և Քեմբրիջում դրա գրասենյակների պահպանումը։
Arm Holdings-ի համահիմնադիր Հերման Հոուսերն ընկերության վաճառքը որակել է որպես «իսկական աղետ», որը կքանդի ընկերության բիզնես մոդելը, կհանգեցնի աշխատատեղերի փակմանը:
Forbes-ը հավելում է, որ սա կարող է դառնալ միկրոսխեմաների շուկայում կնքված խոշորագույն գործարքը: