14 / Սեպտեմբեր / 2020 : 20-00

40 մլրդ դոլար. Nvidia-ն և Arm Holdings-ը պատրաստվում են կնքել միկրոսխեմաների ոլորտի խոշորագույն գործարքը

Մեծ Բրիտանիայի ամենահաջողակ տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ միկրոսխեմաների արտադրությամբ զբաղվող Arm Holdings-ի ղեկավարները ծրագրում են 40 միլիարդ դոլարի դիմաց կորպորացիան վաճառել ամերիկյան Nvidia ընկերությանը, գրում է The Guardian պարբերականը։։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ կողմեր դեռևս քննարկում են պայմանագրի կետերը։

Նշվում է, որ Nvidia-ն SoftBank-ին (Arm Holdings-ը պատկանում է SoftBank-ին) արժեթղթերով կվճարի 21.5, իսկ կանխիկ գումարով՝ 12 միլիարդ դոլար: Նշվում է, որ Nvidia-ին՝ որպես գնորդի բավականին կոշտ պայմաններ են առաջարկվել, որոնց թվում է Arm Holdings-ի աշխատատեղերի և Քեմբրիջում դրա գրասենյակների պահպանումը։

Arm Holdings-ի համահիմնադիր Հերման Հոուսերն ընկերության վաճառքը որակել է որպես «իսկական աղետ», որը կքանդի ընկերության բիզնես մոդելը, կհանգեցնի աշխատատեղերի փակմանը:

Forbes-ը հավելում է, որ սա կարող է դառնալ միկրոսխեմաների շուկայում կնքված խոշորագույն գործարքը:

Դիտվել է 13827անգամ
Վերջին լուրեր