Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2020 : 14-48

Վաճառքի է հանվել Mercedes-Benz-ի հազվագյուտ մոդելը

Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Mercedes-Benz SLR McLaren հազվագյուտ ռոդսթերը: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 2007 թվականի արտադրության մեքենան, որի վազքը կազմում է 2730 կմ, ներկա պահին գնահատվում է 310 000 ֆունտ ստերլինգ:

Արտադրություննից երկու տարի անց սուպերքարն առաջին անգամ կատարելագորվել է McLaren Special Operations ստորաբաժանման մասնագետների կողմից: Ռոդսթերը համալրել են սպորտային աերոդինամիկ կախոցով, նոր անվահեծերով: Իսկ սրահում նոր նստելատեղեր են հայտնվել: Մեկ տարի անց ստորաբաժանման մասնագետները փոխել են ղեկանիվը և կողային հայելիները:

Սուպերքարը զինված է 5,4 լիտր ծավալային V8 կոմպրեսիոն շարժիչով, որը 625 ձիաուժ հզորություն է զարգացնում: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 332 կմ/ժամ: Վաճառողի խոսքով՝ մեքենան կատարյալ վիճակում է գտնվում:

Մոդելի ողջ պատմության ընթացքում ինժեներներն ընդամնեը 25 օրինակ են կատարելագործել, որոնցից միայն վեցն են ռոդսթեր:  

Դիտվել է 38677անգամ
Վերջին լուրեր