Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2020 : 16-33

YouTube-ը ներկայացնում է TikTok-ի «կրկնօրինակին»

YouTube տեսահոսթինգը հայտարարել է նոր տեսակի ծառայություն գործարկելու մասին, որն ստացել է Shorts անվանումը: Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, այն նախատեսված է սմարթֆոնով 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր նկարահանելու սիրահարների համար:

Տեսանյութերը կարելի է համալրել երաժշտությամբ և տարբեր էֆեկտներով, ապա կիսվել հետևորդների հետ: Այս մասին ասվում է տեսահոսթինգի պաշտոնական բլոգում:

Նշվում է, որ նոր ծառայությունը կդառնա TikTok հանրահայտ հավելվածի նմանօրինակը:

Հատկանշական է, որ Shorts ծառայության նախնական տարբերակը կփորձարկվի Հնդկաստանում, որտեղ մեկ շաբաթ առաջ արգելվել է TikTok-ը: Նոր հավելվածը դեռևս միայն Հնդկաստանում կգործի և կաշխատի միայն Android օպերացիոն համակարգով սարքերում: Ավելի ուշ նախատեսվում է այն հասանելի դարձնել ողջ աշխարհում և նաև iOS համակարգով աշխատող գաջեթենրի համար:

Դիտվել է 12984անգամ
Վերջին լուրեր