Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. «Տմբլի յուրդ» կոչվող հանդամասում հայտնաբերել են 59-ամյա տղամարդու շանթահարված դին

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. «Տմբլի յուրդ» կոչվող հանդամասում հայտնաբերել են 59-ամյա տղամարդու շանթահարված դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Դմբլի յուրդ» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բակիչ՝ 59-ամյա Արևշատ Հովակիմյանի դին։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մարմնի վրա հայտնաբերվել են շանթահարման (կայծակի) հարվածի հետքեր։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հովակիմյանը պահում էր մանր եղջերավոր անասուններ, և նրա հարազատները երեկվանից տեղեկություն չունեին դեպքի մասին։