Արայիկ Հարությունյանը նշեց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով իր հրաժարականի մասով պահանջներին:
«Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է նրա հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող ու վերլուծող: Իսկ վերլուծող սերունդն այդ շրջանակներին չի սատարելու»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե թիմում կա նրա հրաժարականի հարցը, նախարարը շեշտեց, որ թիմում նման հարց չկա. «Ես իմ հարաբերությունները քաղաքական թիմի հետ իրականացնում եմ տարբեր քննարկումների և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով, որոնց ընթացքում նման հարց չի բարձրացվել»։