Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Սեպտեմբեր / 2020 : 17-01

Մի հատ մտեք իմ ֆեյսբուքյան էջի քոմենթները նայեք...Նախարար

Մի հատ մտեք իմ ֆեյսբուքյան էջի քոմենթները նայեք, տեսեք, թե ինչքան ուսուցիչ է այնտեղ քոմենթում ու որևէ բան չի եղել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, ով հայտարարել էր, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա, ուսուցիչները բողոքում են, սակայն չեն ուզում, որ իրենց անունները բարձրաձայնվեն:

«Եթե որևէ մեկը ձեզ ասել է, որ իր բարեկամի ելույթի համար հեռացվել է խորհրդից, նա ստում է: Դուք պետք է ասեք, թե դա ում պնդումն է ու նա պատասխանատվության կենթարկվի, քանի որ նման բան չի եղել»,-ասաց նախարարը:

«30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան՝ հիմա»,-հավելեց նա: Խորհրդարանն այս պահին քննարկում է «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը, որը վերաբերում է Հարությունյանին անվստահություն հայտնելուն:

Դիտվել է 9124անգամ
Վերջին լուրեր