Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Սեպտեմբեր / 2020 : 17-45

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է, բայց սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական ՍԴ. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի երեք թեկնածուի ընտրությանը:

«ՍԴ դատավորների ընտրության պրոցեսում կային նաեւ մարդիկ ու շրջանակներ, որոնք ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին:

Անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքներից եւ մարդիկ, որոնք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մեկ շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ:

Ես ուզում եմ ասել, որ այդպես չէ: Ամեն իրավիճակում կան խմբեր, ուժեր, որոնք ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրեցն թեկնածուներին, իրենց կամակատարներին հանրության անունից՝ որոշակի տեղերում տեղավորել»,-ասաց Փաշինյանը:

 

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած թեկնածուին՝ Էդգար Շաթիրյանին, Փաշինյանը նշեց, որ քննարկումներ են եղել, որոշվել է, որ հենց նրա թեկնածությունը պետք է ներկայացնել:

Դիտվել է 6095անգամ
Վերջին լուրեր