Քաղաքացին մետրոյի գնացքում մոռացել է շագանակագույն թղթապանակ՝ շատ կարևոր փաստաթղթերով․ Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Սիրելիˊ ուղևորներ,
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից «Բարեկամություն» կայարան ուղևորվելիս, քաղաքացի Ստեփանյան Մհերը գնացքում մոռացել է իր շագանակագույն թղթապանակը՝ շատ կարևոր փաստաթղթերով։
Թղթապանակը վերցրել է ուղևորներից մեկը և չի փոխանցել ո՛չ մետրոպոլիտենի աշխատակիցներն, ո՛չ հերթապահություն իրականացնող ոստիկաններին ։
Խնդրում ենք օգնել քաղաքացուն գտնել փաստաթղթերը։
Տարածելը խրախուսվում է։
Կորսվածի վերաբերյալ զանգահարել քաղաքացի Ստեփանյան Մհերին ՝ հեռ․ 055 94 54 34»,-նշվում է հայտարարության մեջ։