17 / Սեպտեմբեր / 2020 : 11-58

Ոչ մի ոստիկան չպետք է անտարբեր անցնի դիմակ չկրող քաղաքացու մոտով. Նիկոլ Փաշինյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում օրական ունեցել են կորոնավիրուսի 200-ից պակաս դեպք, իսկ վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է 200-ից. նախորդ օրը 257, իսկ երեկ՝ 295: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճիշտ է, թեստերի թիվը մեծ է, երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդը օրը՝ 4135: Հիշեցնեմ, որ ամենաբարդ շրջանում  թեստերի օրական թիվը 3000-ի չի հասել: Այնուամենայնիվ միտումն անհանգստացնող է»,-ասաց վարչապետը հվելելով, որ մարտից հետո երեկ առաջին անգամ խցանում է նկատել, ինչը կապված է ամենայն հավանականությամբ դպրոցների բացման հետ:

Միտումն անհանգստացնող է և մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս փաստի վրա,  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին երկու օրերին կորոնավիրուսով վարակման թվերի աճին։

«Օրինակ, ես երեկ առաջին անգամ մարտ ամսից հետո Երևանում խցանում նկատեցի, թերևս դա կապված է դպրոցների բացման հետ», - ասաց վարչապետը՝ առողջապահության փոխնախարարից հետաքրքրվելով, թե ի՞նչ կարող է ասել այս թեմայով։

«Այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի հետ», - ասաց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կերևա՝ դպրոցների բացումից հետո ինչ արդյունքներ են գրանցվում։

«Պետք է խստորեն պահպանել առկա սահմանափակումները, որպեսզի աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք», - ասաց Ավանեսյանը։

Վարչապետը նշեց, որ այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ ապացուցված գործիք կա, դա դիմակ կրելն է և դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն. «Ոչ մի ոստիկան դիմակ չկրող որեւէ քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի: Բնականաբար, օրինականությունը, քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները լիարժեք պահպանվեն: Դիմակը ծնոտը փակելու համար չի, այլ քիթն ու բերանը, քանի որ վիրուսը շնչառական ուղիներով է փոխանցվում:

Երբ տեսնում եմ, թե այլ երկրներում ինչ է կատարվում, ավելի եմ համոզվում, որ մեր ռազմավարությունը, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, ճիշտ ճանապարհն է»:

 

Դիտվել է 14531անգամ
Վերջին լուրեր