Ներկայացվել է GoPro իններորդ սերնդի էքշն տեսախցիկը
Ներկայացվել է GoPro էքշն տեսախցիկի նոր մոդելը՝ իններորդ սերնդի GoPro Hero Black-ը, որն առանց շնորհանդեսի հայտնվել է ընկերության կայքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, էքստրեմալ մարզաձևերի սիրահարների համար նախատեսված սարքավորումը 2020 թվականին զգալի փոփոխությունների է ենթարկվել: Դիմացի փոքրիկ մոնոքրոմ էկրանը փոխարինել են խոշոր սենսորային IPS-էկրանով: Հիմնական էկրանը ևս մեծացել է 16 տոկոսով:
Ֆոտոսենսորի կետայնությունը դարձել է 23.6 մեգապիքսել: Այժմ տեսախցիկը կարող է տեսանյութեր նկարահանել 5K ձևաչափով 30 կադր/վայրկյանում, 4K ձևաչափով 60 կադր/վայրկյանում:
Փոշուց և ջրից պաշտպանված կորպուսը համալրվել է առավել մեծ մարտկոցով: Ընկերությունից նշում են, որ տեսախցիկն այժմ աշխատում է 30 տոկոսով ավելի երկար:
ԱՄՆ-ում նորույթը կարժենա 449 դոլար՝ նախորդ մոդելից 50 դոլարով ավելի թանկ: