Twitter-ը Թրամփի գրառումներից մեկում հնարավոր ապատեղեկատվություն է նկատել

Twitter սոցիալական ցանցի ավտանգության ծառայությունը հերթական անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակմանը հավանական ապատեղեկատվություն պարունակելու վերաբերյալ նշան է կցել, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք այդ թվիթը նշել ենք այն պատճառով, որ, հնարավոր է, կեղծ տեղեկատվություն է պարունակում էլեկտրոնային փոստով քվեարկության վերաբերյալ: Սա արվում է ընթերցողներին հնարավոր ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով»,- նշված է սոցցանցի անվտանգության ծառայության հաղորդագրությունում:
Խոսքը Թրամփի այն հրապարակման մասին է, որում նա կրկին քննադատել է ԱՄՆ նախագահի՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունների անցկացման կարգը, որի համաձայն՝ քվեաթերթիկները էլ. փոստով ուղարկվելու են ընտրողներին:
«Ընտրողներին էլ. փոստով ուղարկվելիք քվեաթերթիկների աննախադեպ քանակը կարող է հանգեցնել նրան, որ ընտրությունների արդյունքները կարող են սխալ ամփոփվել: Սա այն է, ինչ ոմանք ցանկանում են»,- գրել է Թրամփը:
Թրամփը բազմիցս է այս ընտրակարգը քննադատել՝ պնդելով, որ դրա պայմաններում հնարավոր չի լինի օպերատիվորեն և ճշգրիտ ամփոփել արդյունքները: