18 / Սեպտեմբեր / 2020 : 13-30

Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում (լուսանկարներ)

ՀՀ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում,- գրում է NEWS.am-ը։

Նշենք, որ այս պահին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարողները։

Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

Նշենք, որ ինչ-որ պահի իրավիճակը լարվել էր, ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել երիտասարդներից մեկին, սակայն ներկաները չթողեցին:

Դիտվել է 19377անգամ
Վերջին լուրեր