18 / Սեպտեմբեր / 2020 : 15-05

Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են

 Սամվել Բալասանյանը COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է:

 Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Բալասանյանի ինքնազգացողությունը լավ է, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Լուրը մեզ Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է նաև նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը:

«Երեկ քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Թեստավորման արդյունքը դրական է նաև փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի մոտ»,-ասաց նա:

Առաքելյանի խոսքով՝ քաղաքապետից ու փոխքաղաքապետից բացի, քաղաքապետարանի ևս 26 աշխատակից թեստ են հանձնել, բոլորի պատասխանները բացասական են:

Դիտվել է 10342անգամ
Վերջին լուրեր