Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Սեպտեմբեր / 2020 : 18-39

«Հուլիսյան դեպքերից հետո մենք սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում ենք նկատում»․ Տավուշի մարզպետ

«Հուլիսյան դեպքերից հետո մենք սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում ենք նկատում: Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ»,- ասաց Չոբանյանը։

Մարզպետը նշեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանային դիրքերն, ինչը, երևի թե, թշնամուն դուր չի գալիս։

«Փորձում են պրովոկացիաները շարունակել: Ցավոք, մենք հուլիսի 16-ին ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ, հարազատներին, մեր ժողովրդին»,-նշեց մարզպետը։

Չոբանյանը շեշտեց, որ այդ դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, որովհետև մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, որ մենք ունենք։

«Մենք թե ինժեներական, և թե տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա»,- եզրափակեց Չոբանյանը։

Դիտվել է 18597անգամ
Վերջին լուրեր