Գևորգ Թամամյանը հետ է վերցրել դիմումը

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը հետ է վերցրել աշխատանքից ազատման իր դիմումը։ Թամամյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․
«Հպարտ եմ և երջանիկ աշխատել նման թիմում։ Հանուն մեր պետության, հանուն մեր երեխաների»:
Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետեւել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանի ազատման դիմումը։