18 / Սեպտեմբեր / 2020 : 20-08

Տավուշ ամրոցը զբոսաշրջային բացառիկ վայր կդառնա. տարածքում պեղումներ են իրականացվում (լուսանկարներ)

Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ են իրականացվում. հնագետները վստահ են, որ բացառիկ գտածոներ են հայտնաբերվելու:

Տավուշի մարզի զբոսաշրջային մեծ ներուժ և պատմական մեծ արժեք ունեցող Տավուշ ամրոցի տարածքում իրականացվող հնագիտական աշխատանքները խոստանում են ամրոցին նոր արժեք ու նշանակություն տալ:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ հնագետներն աշխատում են այս տարածքում, այս տարվա մեջ ևս երկու ամիս կլինեն այստեղ:

Կարճ ժամանակում արդեն մի քանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերել, վստահ են, որ հետագայում զարմացնելու ավելի մեծ առիթներ կունենան՝ Տավուշ ամրոցը դարձնելով զբոսաշրջային նոր բացառիկ վայր:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը:

Դիտվել է 12865անգամ
Վերջին լուրեր