08 / Ապրիլ / 2020 : 18-42

Լևոն Տեր–Պետրոսյանը վերջին մարդն է, որը կարող է ինչ որ կոչեր հնչեցնել, թե երկիրն ինչպես հանել ճգնաժամից. Արեն Ապիկյանն
 

Լեւոն Տեր–Պետրոսյանը վերջին մարդն է, որը կարող է, ինչ որ կոչեր հնչեցնել, թե երկիրն ինչպես հանել ճգնաժամից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն՝ անդրադառնալով երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի մասին հրապարակված հոդվածին։

«Եթե անտեսենք, թե ով է գրել այդ հոդվածը կարելի է շատ բաների հետ համաձայնվել, իչ որ տրամաբանական քայլերի մասին, բայց մի մարդ, որի ամբողջ կառավարման տարիների ընթացքում հայաստանը ճգնաժամից դուրս չի եկել, դա մի քիչ զարմանալի է։ Դա այն դեպքն, որ կարելի է լռել, ոչ մի բան չասել»,– ասաց Ապիկյանը։

Հարցին, արդյոք պատահակա՞ն եք համրում հենց այս փուլում նման հոդված հրապարակելը, Ապիկյանը պատասխանեց. «Պատահական չեմ համարում, ինձ թվում է պարզապես ինքն ուզեցավ ինչ որ ձեուով աջակցություն հայտնի եւ երեւում է այդ աջակցության կարիքը կա այս պահին։ Հիմա դա լավ կընկալվի հասրակության կողմից, թե կառավարության, կտեսնենք։ Համենայնդեպս սոցիալակն ցանցերում, քոմենթներում ես չտեսա, որ դրական ընկալվեր իր հոդվածը»։

Դիտվել է 10115անգամ
Վերջին լուրեր