24 / Սեպտեմբեր / 2020 : 11-04

Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 25-ը չի զեկուցվում 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 25-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

-              Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,

-              «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման թույլտվություն տրամադրելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը կանոնակարգելու և կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2020 թվականի օգոստոսի 27-ին ստորագրված «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին եւ այլ հարցեր:

Դիտվել է 7680անգամ
Վերջին լուրեր