Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում կա. մենք ունենք կարմիր գծեր. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք 3913 հետազոտությունից: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ։
Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր. Կարմիր գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները սպառվեն։ Այդ ժամանակ կփորձենք այլ որոշումներ կայացնել:
Հունիսին ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, դրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը: