Կորոնավիրուսից մինչ այժմ 2 զինծառայող է մահացել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող, որոնցից մեկը իգական սեռի։ Զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը չմեկնաբանեց լուրը, իսկ գլխավոր դատախացությունից հայտնեցին, որ Վ.Մ.-ն մահացել է հունիսի 29-ին «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Ախտորոշումը՝ «Կորոնավիրուսային հիվանդություն, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա»։ Իսկ Հ. Ն.-ն COVID-19 հիվանդությունից մահացել էր օգոստոսի 2-ին։