Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Սեպտեմբեր / 2020 : 23-34

«Որոշման համար պատասխան են տալու». Ծառուկյանը մտավ ԱԱԾ շենք

Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ շենքի դիմաց, հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ բոլորն ասում են՝ ժողովրդին սթափեցնելու բան չունենք։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողներն պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանը հայտնեց, որ կալանավորման պատճառը քրեական գործին իր կողմից խոչընդոտելու ռիսկն է. «Դուխներդ տեղը, ամեն մեկը պատասխան է տալու։ Իմանալով այս անօրինական որոշմանը՝ դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել»։

Դիտվել է 34440անգամ
Վերջին լուրեր