Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Սեպտեմբեր / 2020 : 19-51

«­Կո­մի­տա­սը մա­հա­ցել է սրտի ան­բա­ւա­րա­րու­թիւ­նից եւ ոսկ­րախ­տից». Կ­լո­դին Բե­լա­մի­ն

Ցե­ղաս­պա­նու­թենէն վե­րապ­րած Կո­մի­տասը:

1915ին հայ մտա­ւո­րա­կան­նե­րի հետ ե­րիտ­թուր­քե­րը ձեր­բա­կա­լե­ցին եւ Ա­նա­տո­լիա­յի խոր­քե­րը աք­սո­րե­ցին նաեւ Կո­մի­տաս վար­դա­պե­տին։ Կարճ ժա­մա­նակ անց, եւ­րո­պա­կան եւ ա­մե­րի­կեան դես­պա­նու­թիւն­նե­րի միջ­նոր­դու­թեամբ, նրան ա­զատ ար­ձա­կե­ցին եւ վե­րա­դար­ձաւ Կ. Պո­լիս, սա­կայն ա­ռող­ջա­կան կտրուկ վատ վի­ճա­կում։ Հո­գե­կան ան­դոր­րը կորց­րել էր վար­դա­պե­տը. լի­նե­լով սար­սա­փե­լի տե­սա­րան­նե­րի, ե­ղեռ­նի ա­կա­նա­տես՝ նա ծանր եւ խո­րը վե­րապ­րել էր իր ժո­ղովր­դի ող­բեր­գու­թիւ­նը, իր աշ­խա­տանք­նե­րի կո­րուս­տը՝ նուրբ եւ զգա­յուն նե­րաշ­խար­հի վրայ ազ­դել էր այս ի­րա­կա­նու­թիւ­նը։ Կո­մի­տա­սը եր­կար տա­րի­ներ բու­ժո­ւել է Պո­լի­սի, ա­պա Ֆ­րան­սա­յի հո­գե­բու­ժա­րան­նե­րում։ Վար­դա­պե­տի հի­ւան­դու­թեան մա­սին ի­րա­կա­նում կան բազ­մա­թիւ ի­րար հա­կա­սող վար­կած­ներ, սա­կայն պատ­ճա­ռը մնում է ան­յայտ եւ գի­տա­կան ու պատ­մա­կան ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րը շա­րու­նակ­ւում են։
Հա­մա­ձայն գի­տա­կան - բժշկա­կան հե­տա­զօ­տու­թիւն­նե­րի (Կ­լո­դին Բե­լա­մի եւ Մի­շել Քեղ, Փա­րի­զի Վիլ­ժի­ւիֆ հո­գե­բու­ժա­րան), Կո­մի­տա­սի ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նում բուժ­ման հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րը սահ­մա­նա­փակ են եղել եւ դրա­կան ազ­դե­ցու­թիւն չեն տուել Կո­մի­տա­սի հո­գե­վի­ճա­կի վրայ։ Սա­կայն, ի տար­բե­րութ­իւն միւս հի­ւանդ­նե­րի նա ու­նե­ցել է խնա­մա­տար յանձ­նա­ժո­ղով, ո­րի մի­ջամ­տու­թիւ­նը պէտք է նպաս­տեր՝ բա­րե­լա­ւե­լու ա­ռօ­րեայ իր կեան­քի պայ­ման­նե­րը՝ տա­լով բազ­մա­թիւ ա­ռա­ւե­լու­թիւն­ներ, այդ թւում՝ ա­ռանձ­նա­սե­նեակ, սքեմ կրե­լու հնա­րա­ւո­րու­թիւն։ Ն­րան այ­ցե­լում են ըն­կեր­նե­րը, ո­րը դրսի աշ­խար­հի հետ կապ պահ­պա­նե­լու հնա­րա­ւո­րու­թիւն էր. «­Կո­մի­տա­սը մա­հա­ցել է սրտի ան­բա­ւա­րա­րու­թիւ­նից եւ ոսկ­րախ­տից, ո­րը հնա­րա­ւոր կը լի­նէր բու­ժել հա­կա­բիո­տիկ­նե­րի գոր­ծա­ծու­թեան դէպ­քում: Ն­րա մա­հո­ւան պատ­ճառ­նե­րը հո­գե­բու­ժա­կան չեն ե­ղել: Այ­սօր կան ու­սում­նա­սի­րու­թիւն­ներ, ո­րոնց հա­մա­ձայն Կո­մի­տասն ու­նե­ցել է ո­րոշ ընկ­ճախ­տա­յին դրսե­ւո­րում­ներ, ո­րոնք որ­պէս հո­գե­կան հի­ւան­դու­թիւն չեն կա­րող բնու­թագ­րո­ւել: Կայ տե­սա­կէտ, ո­րը առ­հա­սա­րակ մեր­ժում է, որ նա հո­գե­կան հի­ւանդ է ե­ղել», - ա­սել է Կ­լո­դին Բե­լա­մի­նը, ով 1985-2010թթ. բուժ­քոյր է աշ­խա­տել Վիլ­ժի­ւի­ֆի հո­գե­բու­ժա­րա­նում, որ­տեղ տա­րի­ներ շա­րու­նակ փա­կո­ւած է ե­ղել Կո­մի­տա­սը։
Ըստ տար­բեր վար­կած­նե­րի՝ Վար­դա­պե­տը ընկ­ճախտ է ու­նե­ցել եւ ի­րեն հա­ւա­նա­բար լռեց­րել են՝ տա­լով խիստ ծանր հո­գե­մետ դե­ղեր...Նրան հնա­րա­ւոր էր բու­ժել, սա­կայն ոչ ոք չի ա­րել դա, յատ­կա­պէս Կո­մի­տաս վար­դա­պե­տի կաս­կա­ծե­լի «խնա­մա­տար կո­մի­տէն։ Ն­րան լռեց­րել են դե­ղա­հա­բե­րով, որ­պէս­զի Եւ­րո­պա­յում մեծ համ­բաւ ու­նե­ցող Կո­մի­տա­սը չխօ­սի Ցե­ղաս­պա­նու­թեան սար­սա­փի մա­սին։

 

Պա­րոն Կոս­տան­տեան, Կո­մի­տա­սի հի­ւան­դու­թեան շուրջ պտտո­ւող բազ­մա­տե­սակ հե­տա­զօ­տու­թիւն­ներ եւ վար­կած­ներ կան, ինչ­պէ՞ս կա­րող ենք հիմ­նա­ւո­րել։

Ես հա­մա­րում եմ, որ մաս­նա­ւո­րա­պէս Կո­մի­տա­սի կեան­քի այդ հատուա­ծը մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թեան եւ անդ­րա­դար­ձի կա­րիք ու­նի դեռ։ Շատ վար­կած­ներ կա­րող են լի­նել, բայց դա ես չեմ հա­մա­րում վերջ­նա­կան եզ­րա­հան­գում եւ տե­սա­կէտ։ Մենք 2015ին այ­ցե­լել ենք այդ հի­ւան­դա­նո­ցը, որ­տեղ Կո­մի­տա­սը բու­ժո­ւել է եւ բե­րել ենք ար­խի­ւի կրկնօ­րի­նակ­նե­րը։ 2016ին «­Կո­մի­տաս» գի­տա­ժո­ղո­վին հրա­ւի­րել էինք ար­խի­ւի ղե­կա­վար Կ­լո­դին Բե­լա­մի­նին եւ նա Կո­մի­տա­սի հի­ւան­դու­թեան շուրջ զե­կոյց ու­նե­ցաւ։ Ու­նենք մաս­նա­գէտ­ներ, որ շա­րու­նա­կում են ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րը եւ նաեւ գրում ու տպագ­րում են գրքեր, յօ­դո­ւած­ներ Կո­մի­տա­սի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի հետ կա­պո­ւած: Դա ես հա­մա­րում եմ նրանց իւ­րա­քան­չիւ­րի հե­տա­զօ­տու­թեան զուտ անձ­նա­կան մաս­նա­գի­տա­կան տե­սա­կէ­տը։
Եր­կար զրու­ցե­լուց յե­տոյ հաս­կա­ցայ սա­կայն, որ յստակ դիր­քո­րո­շում չկայ։ Գու­ցէ եւ վար­դա­պե­տի ե­կե­ղե­ցա­կան լի­նե­լու հան­գա­ման­քը՝ լռու­թեան ուխտ պա­հել եւ այդ լռու­թեամբ սփո­փո­ւելն նոյն­պէս տե­սա­կէտ, վար­կած է, բայց մաս­նա­ւո­րա­պէս զգո՛յշ պէտք է լի­նել ո­րե­ւէ դիր­քո­րո­շում ար­տա­յայ­տե­լուց, ե­թէ մենք չու­նենք յստակ վերջ­նա­կան եզ­րա­հան­գում։ Ես հա­մա­րում եմ, որ պէտք է շա­րու­նա­կենք ու­սում­նա­սի­րու­թիւ­նը, զգու­շա­նանք կար­ծիք յայտ­նե­լուց, ի­հա՛ր­կէ ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րը դեռ շա­րու­նակ­ւում են։

 

Հարցազրոյց՝ Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրէն Նիկոլայ Կոստանտեանի հետ

Կոմիտասի 150ամեակ

«Ազատ Օր», 11 Հոկտեմբեր 2019

Հար­ցազ­րոյ­ցը վա­րեց Մա­րիա Մար­կո­սեան-­Տա­մա­տեան

 

Շարունակությունը՝ https://azator.gr/?p=14147

Author's cover photo
Ամսաթիվ 26 / Սեպտեմբեր / 2020 : 19-51
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 34027անգամ
Վերջին լուրեր