Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Սեպտեմբեր / 2020 : 00-01

Զոհված Կարենի հոգեհանգստին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բագրատ Սրբազանը, Սիփան Փաշինյանը և այլք

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար համայնքում տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին զոհված Կարեն Մարգարյանի հոգեհանգիստը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բագրատ Սրբազանը, Սիփան Փաշինյանը և այլք։ 

-Կյանքում ամեն մեկին ի վերուստ տրված է մի առաքելություն, Կարենի առաքելությունը շատ ավելի մեծ ու պատասխանատու էր,- իր խոսքում ընդգծեց մարզպետը։

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տեր Արամ քահանա Միրզոյանը աղոթեցին ու խնկարկեցին նահատակ զինվորի հիշատակին։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին զոհված 20-ամյա Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից էր՝ Պառավաքարի գյուղապետի եղբոր որդին։

Կարենին նկարագրելիս բոլորն ընդգծում էին համեստությունն ու սրտացավությունը դիմացինի հանդեպ։  Բնակիչներից մեկն էլ նշեց, որ Կարենը տան փոքրն էր․ աշխատող, համեստ, ընտիր ծնողների ընտիր երեխա։ 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Դիտվել է 519650անգամ
Վերջին լուրեր