Մահացել է Գագիկ Գինոսյանի մայրը

Գագիկ Գինոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Խորը վշտով տեղեկացնում եմ, որ այսօր վաղ առավոտյան 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է մայրս։ Հոգեհանգստի վայրի և ժամի մասին քիչ ուշ գրառում կանեմ։
Հ.Գ. Ես արդեն որոշակի ժամանակ է գտնվում եմ առաջնագծում, հոգեհանգստին ցավոք ինքս ներկա լինել չեմ կարող։ Գրառումը կատարել է` դուստրս, խնդրում եմ իմ հեռախոսահամարին չզանգահարել, քանի որ այն միևնույն է ինձ մոտ չէ: Հարցերի դեպքում գրել աղջկաս` Ծովինար Գինոսյանին։
