14 / Հոկտեմբեր / 2020 : 08-51

Հայաստանի հավաքականը 10:0 հաշվով պարտություն կրեց. գլխավոր մարզիչը հեռացվեց

Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի՝ այսօր կայացած Շվեդիա-Հայաստան (10:0) հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում»,- ասված է հայտարարությունում:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շուտով:

Դիտվել է 350582անգամ
Վերջին լուրեր