Մենք պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կոչը

Սյունիքի մարզի Քաջարան համայնքը ֆեյսբուքյան էջում հայտարարւթյուն է տարածել․
«ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ԿՈՉԸ
Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։
Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։
Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։
Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»:
