19 / Հոկտեմբեր / 2020 : 21-29

Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը դիմում է կոչով


Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհված  Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Երախտապարտ եմ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից ծանոթ ու անծանոթ մարդկանց կողմից ինձ ու իմ ընտանիքին հասցեագրված հարյուրավոր նամակների, զանգերի համար. շնորհակալ եմ, որ մեր կողքին եք: Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել: Ես հավատում եմ, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայության ջանքերի մեկտեղումն անչափելի ուժ է, որը մեզ կբերի այն հաղթանակը, որի համար պայքարում ենք օր ու գիշեր և որի համար իր կյանքը չխնայեց նաև իմ Հերոս որդին:

Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք: Մեր պայքարն արդար է, և մենք, վստահաբար, Հաղթելու ենք:

Դիմում եմ Հայաստանում և աշխարհում գործող միջազգային կառույցներին, օտարերկրյա կազմակերպություններին, աշխարհի կառավարություններին՝ անտարբեր չլինելու կոչով և մեր Հայրենիքում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կրկնապատկելու խնդրանքով: Մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք մեր Հայրենիքը:
Խաղաղություն մեր երկրին, և #ՀԱՂԹԵԼՈւ ենք»։

Դիտվել է 190767անգամ
Վերջին լուրեր