Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հոկտեմբեր / 2020 : 00-01

Պարոն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ չդավեք մեր որդիների թափած արյանը․ Կարին Տոնոյան


Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ:

Բայց ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է.

Վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների-

Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝

Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝

Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որևէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որևէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլևս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջև, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է....... հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՐԵՔ ՀԱՂԹՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է:

Առայժմ այսքա՛նը:

Կարին Տոնոյան

Դիտվել է 77244անգամ
Վերջին լուրեր