21 / Հոկտեմբեր / 2020 : 13-32

Մահացել է Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը

Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

ՄԱՀԱԶԴ
Ի Տեր ննջեց
Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը
—————
Ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին, կյանքի 91-րդ տարում, վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիցագույն սպասավորներից Արժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը։


Հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցությունն է բերում բազմավաստակ Տեր Հոր զավակներին, հարազատներին ու մերձավորներին։
Հոգևոր ասպարեզ մուտք գործելով 1945 թվականին՝ լուսահոգի Տեր Եղիշեն տարբեր հանձնառություններ է ստանձնել Եկեղեցու կյանքում՝ շուրջ յոթ տասնամյակ իր անխոնջ ծառայությունը բերելով մեր ժողովրդին։
Երկար տարիներ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը նաև իր հովվական փորձառությունն ու գիտելիքները ծառայեցրել է եկեղեցականաց նոր սերնդի պատրաստության կարևոր առաքելությանը Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնում։


Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Դիտվել է 13082անգամ
Վերջին լուրեր