22 / Հոկտեմբեր / 2020 : 08-47

Եկել է պահը, որպեսզի մասնակից լինեմ հայրենի սահմանների պաշտպանությանը․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես` Գարիկ Մնացականի Սարգսյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

Զինվորական երդումս տվել եմ 15 տարի առաջ, իսկ հիմա եկել է պահը, որպեսզի իմ երդմանը հավատարիմ, զինակից ընկերներիս հետ միասին, մասնակից լինեմ հայրենի սահմանների պաշտպանությանն ու մեր հաղթանակի կերտման Սուրբ գործին։

Արարատի մարզի բոլոր համայնքներում այժմ կազմավորվում են կամավորական ջոկատներ, որոնք գլխավորելու են համայնքների ղեկավարները կամ համայնքից պատասխանատու որևէ անձ։ Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր ՀԵՐՈՍ տղերքին։

Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը»։

Դիտվել է 35320անգամ
Վերջին լուրեր