Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ. Տավուշի մարզպետ

Սիրելի հայրենակիցներ,
Վարչապետի կոչին ի պայասխան երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի եւ վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին: Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։
Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու եւ ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի:
Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան