«Ինձ անվախ հերոսներ պետք չեն, ինձ խելոք տղաներ են պետք...»
«Կյանք ու կռիվ»

Եկեք արդարություն չպահանջենք, եկեք բոլորին մեր պատմությունը չհիշեցնենք. բոլորը թքած ունեն: Կռիվը կվերջանա միայն այն ժամանակ, երբ մենք հզոր բանակ կունենանք, երբ հասկանանք, որ մեր հույսը մենակ մեզ վրա պիտի դնենք, երբ թշնամին հասկանա, որ մեր հողից կամազներով դիակներ է տանում: Էլի զոհեր կլինեն, էլի մեր ընկերներից կզոհվեն... Ինձ անվախ հերոսներ պետք չեն, ինձ խելոք տղաներ են պետք. հերոսության համար մեդալը պատիվ է բերում, բայց այն աշխարհ չի վերադարձնում:
«Կյանք ու կռիվ 2»

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։