23 / Հոկտեմբեր / 2020 : 20-27

Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին, զրուցել նրանց  հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Վարչապետը տեսակցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, ով Արցախում բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի եւ ոտքի շրջանում: 

Դիտվել է 58029անգամ
Վերջին լուրեր