26 / Հոկտեմբեր / 2020 : 23-14

Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները, շտկել սխալները և կառավարման նոր որակ մտցնել ռազմաճակատում և թիկունքում․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա մենք մեր հասարակությանը նախապատրաստում ենք ցավոտ փոխզիջումների, թե՞ տրամադրում, կազմակերպում, ոգևորում և մղում ենք բաղձալի հաղթանակի։

Երբ զորքը ճակատում կռվում է, երբ հայտարարվում է համազգային զորահավաքի մասին, երբ զինկոմիսարիատներում հերթ կանգնելու կոչեր է հնչեցվում երկրի ղեկավարի կողմից և զուգահեռ խոսվում է կապիտուլյացիայի կամ դրան այլընտրանք ցավոտ փոխզիջման մասին, այս ամենը դառնում է և՛ անհասկանալի, և՛ անընդունելի։

Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ և նպատակ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին։

Ժողովուրդի վարքագիծն այս օրերին հերոսական է՝ զինվորից մինչև գեներալ, կամավորից մինչև թիկունքում գտնվող քաղաքացի, սգացող ընտանիքներից մինչև բժիշկ և առաջնագծում հերոսացող երիտասարդ։

Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները, շտկել սխալները և կառավարման նոր որակ մտցնել ռազմաճակատում և թիկունքում։

Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է։ Չհաղթելու տարբերակ չունենք»։

Դիտվել է 39933անգամ
Վերջին լուրեր