27 / Հոկտեմբեր / 2020 : 12-16

Զինվորների համար քողարկող ցանցեր  պատրաստելու համար անհրաժեշտ են կամավորներ

Այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։

«Արեգնազան» կրթահամալիրը առաջիններից էր, որ հանդես եկավ այս նախաձեռնությամբ։ Այսօր ուսհաստատությունն ընդլայնել է գործունեության տարածքը և փնտրում է կամավորների։

Ցանկալի է ունենալ սեփական աշխատանքային գործիք (կտոր կտրող մկրատ):

Աշխատանքի ընթացքում առավելագույնս պահպանվում են հակահամաճարակային կանոնները։

Հասցե՝ Մ. Սարյան 23՝ Հայփոստի ետնամասում

Հեռ.՝ 091419412

Աշխատանքային ժամերն են՝ 10:00-20:00

ԿԳՄՍՆ

Ավելի մանրամասն այստեղ

Դիտվել է 50746անգամ
Վերջին լուրեր