27 / Հոկտեմբեր / 2020 : 23-06

Հաղթելու ենք, լսո՛ւմ եք... 

Այս տարի գարուն չտեսանք. ժպիտ չտեսանք։ Ծաղիկները, մանկան քրքիջ չլսեցին, արեւը տխուր էր, հիվանդ էր։

Հիվանդ էր աշխարհը...

Տենդոտ էր ամառը՝ դիմակոտ, անշունչ. տխուր աչքեր, տխուր հայացք...
Եկավ սեպտեմբերը՝ ժպիտը, քրքիջը, տերեւները ներկվեցին արյամբ։ Ա՜խ, աշնան արեւը... չջերմացրե՛ց։ Մայրերը սեւ հագան՝ աննահանջ առյուծածին, սեւսիրտ։

Ցրտաշունչ ձմեռ կգա՝ անհրապույր։

Իսկ մեր հերոսները մարտի դաշտում հանուն ժպիտի ու մանկան քրքիջի, արեւի, լույսի, հույսի, ուրախ հայացքի, ժպտուն աչքերով այն սպասող հարսիկի համար կռիվ են մղում՝ վճռական ու քաջ։

Պատերա՜զմ է...
Հաղթանակ ենք կերտելու, հայի սիրտը սուրով թշնամու՝ թույլ չենք տալու մխրճվի։

Հաղթելու ենք... հաղթելու ենք չարիքը՝ լուսավոր, ճշմարիտ, քաջ բռունցքով միասնական։

Հաղթելու ենք, լսո՛ւմ եք։

Մարիա Մարկոսյան 

Author's cover photo
Ամսաթիվ 27 / Հոկտեմբեր / 2020 : 23-06
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 27855անգամ
Վերջին լուրեր