Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Փետրվար / 2020 : 16-36

Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան  

Yelaket.am\Ելակետ լրատվական-ը և «Medifield» ամսագիրը համատեղ մեկնարկել են ԱՄՆ-ում բնակվող հայ հաջողակ անձանց և նրանց գործունեության մասին հարցազրույների շարք:  

«2016 թվականին պաշտոնապես բացվեց «ARARAT GROUP» ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում:  

Մինչ բացումը շուրջ 12 տարի տևել են շինարարական աշխատանքները, որովհետև մեր նպատակն էր հիմնել մի գործարան, որը կդառնար և դարձավ համար մեկը ԱՊՀ Երկրներում և Եվրոպայում», - շեշտում է «ARARAT GROUP» USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանը:     

Առաջատարը լինելու համար ինչպես ինքը՝ տնօրենն է նշում, անհրաժեշտ է մեծ պատրաստակամություն և պատրաստվածություն:  

Հենց այսպիսի հատկանիշների համար էլ աշխարհահռչակ դիզայներ Լարս Վալենտինը, որը 45 տարի շարունակ աշխատել է միայն «Nestlé» ընկերություն հետ, լինելով գլխավոր մարկելոտոգն ու դիզայները, համաձայնեց համագործակցել «ARARAT GROUP» ընկերության հետ:  

Աշխարհահռչակ դիզայները վեց ամիս անկացրեց Հայաստանում, ուսումնասիրեց և ծանոթացավ հայկական պատմությանը և շուրջ երեք տարի աշխատելով՝ ստեղծեց Արարատ ջրերի շշերի դիզայնը:  

Արարարտ ջրերը տարբերվում են ոչ միայն յուրահատուկ դիզայնով. ամեն բան՝ սկված ջուր խմելու մշակույթից, մանրակրկիտ ուսումնասիրվել է, հետո արդեն մատուցվել հանրությանը: 

«Եղբայրս՝ Մուշեղ Մխիթարյանը, որը այս բիզնեսում իմ ուսուցիչն է եղել, շուրջ 16 տարի ուսումնասիրել է ջուր խմելու մշակույթը՝ ինչպիսի ջուր պետք է խմել և ինչպես: Արարատ ջրերի մեջ բացակայում են քիմիական տարրերը, գազային և այլ հավելումնեներ: 

Մենք հաճախորդին մատուցում ենք այն, ինչը վերցնում ենք բնությունից»,- շեշտում է  

պրն. Վահանյանը ու անդրադառնում ամենաբարդ բիզնեսներից մեկը ունենալու նպատակին:  

«Մեզ համար նպատակային է ոչ թե գումար աշխատելը, այլ աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով:  

Մեր արտասահմանյան գործընկերներից շատերը թույր պատկերացում ունեն Հայաստանի մասին: Նրանք չգիտեն, թե որտեղ է Հայաստանը, կարծում են ՌԴ մեջ մտնող մի պետություն է, իսկ երբ տեղեկացնում ենք, որ մենք շուրջ 30 տարի անկախացել ենք և պատմում ենք Հայաստանի մասին, նրանք ապշում են՝ ինչպես կարող է 3.000.000 բնակչություն ունեցող երկրում գոյություն ունենալ մի գործարան, որը կարող է մեկ ժամում տալ 20.000 շիշ արտադրություն: 

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան, ծանոթացնել պատմությանը, մշակույթին այստեղի կյանքին, ուզում եմ իրենց աչքով տեսնեն գործարանը և հատևեն գործարանի աշխատանքին:  

Ուրախ եմ, որ կարողացել ենք այս տարիների ընթացքում մնալ ԱՊՀ-ում առաջինը և արտասահմանում լուրջ մրցակից՝մատուցելով իսկական հայկական մաքուր ջուր և  կարծում եմ սա մեր պարտքն է՝ ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը ևս կարող է ներկայանալ մեծ շուկայում և հաջողություն գրանցել»,- նշում է Վարդան Վահանյանը: 

Author's cover photo
Ամսաթիվ 05 / Փետրվար / 2020 : 16-36
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 16538անգամ
Վերջին լուրեր