04 / Նոյեմբեր / 2020 : 20-15

«Ադիդաս»-ը դադարեցնում է համագործակցությունը «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ

Գերմանական «Adidas» ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին գրում է ռուսական Championat.com կայքը:

Կայքը հավելել է, որ իր տրամադրության տակ է հայտնվել «Ադիդաս» ընկերության ներկայացուցչի դիրքորոշումը պարունակող նամակ-փաստաթուղթը, որտեղ տեղեկացնում է  համագործակցությունը միակողմանի դադարեցնելու  մասին:

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովին զրկել է ֆուտբոլային գործունեությունից: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան ավելի վաղ հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ` ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների համար:

Դիտվել է 31762անգամ
Վերջին լուրեր