«Հարցերի հարցը, որին ես այդպես էլ չեմ կարողանում պատասխան գտնել՝ չնայած 30 տարվա աշխատանքային փորձիս, հետևյալն է․ ի՞նչ է ուզում կինն ի վերջո․․․»
Սիրո մասին 10 աֆորիզմ. Զիգմունդ Ֆրեյդ
Զիգմունդ Ֆրեյդ. «Հոգեվերլուծության» հոգևոր հայրը, հոգեբանության պատմության մեջ ամենահայտնի գործիչներից մեկը։
Շատ կանանց սիրողը գիտի՝ ինչ է կինը, մեկին սիրողը գիտի՝ ինչ է սերը:
...
Եթե մեկը մյուսի մեջ չգտներ այն, ինչը պետք է փոխել, ապա միասին անասելի ձանձրալի կլիներ։
...
Մենք իրար ընտրում ենք ամենևին ոչ պատահական, մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն կան մեր ենթագիտակցության մեջ։
...
Սեր և աշխատանք. ահա մեր մարդկայնության անկյունաքարերը:
...
Երբ ծեր կինը շուն է պահում, իսկ ծեր տղամարդը՝ արձանիկներ հավաքում, ապա այդ կերպ կինը լրացնում է ամուսնական կյանքի բացը, իսկ տղամարդը ստեղծում է բազում բազմաթիվ սիրային հաղթանակների խաբկանք։ Բոլոր կոլեկցիոներները ինչ-որ իմաստով Դոն Ժուաններ են։
...
Ինչո՞ւ մենք ամեն նոր ամիս նոր մարդու չենք սիրահարվում։ Որովհետև բաժանվելիս մենք բաժանվում ենք մեր սրտից ինչ-որ կտորից։
...
Մենք երբեք այնքան անպաշտպան չենք, որքան սիրելիս։
...
Սերն իր էությամբ հիմա էլ նույնքան կենդանական է, որքան նախնադարում էր։
...
Կինը պետք է փափկեցնի տղամարդուն, ոչ թե թուլացնի նրան:
...
Որպեսզի չհիվանդանանք, պետք է սկսենք սիրել։
Զիգմունդ Ֆրեյդ
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։