26 / Նոյեմբեր / 2020 : 18-14

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկեց ադրբեջանական ակումբի ներկայացուցիչին, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին։ Նա ցմահ զրկվել է որեւէ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ից պահանջել է Նուրլան Իբրահիմովի որակազրկումը տարածել ամբողջ աշխարհում։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից:

Առնչվող հրապարակումը

Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին․ Ադրբեջանական ակումբի ներկայացուցչի ահաբեկչական հայտարարությունը 

Դիտվել է 62713անգամ
Վերջին լուրեր