10 ամենաշքեղ, ամենաթանկարժեք բնակարաններն աշխարհում
Անշարժ գույքի համաշխարհային շուկան վերջին տարիներին բավականին անփոփոխ է։ Մենք կպատմենք աշխարհի 10 ամենաշքեղ և ամենաթանկարժեք բնակարանների մասին
10-րդ հորիզոնական. բնակարան` 617 քմ. Հռոմ, Իտալիա
Այս բնակարանում ամեն ինչ չափից շատ շքեղ է և թանկարժեք։ Այնպիսի տպավորություն է, որ դուք հայտնվել եք հին Հռոմում: Համոզված ենք` ձեզ շատ դուր կգա մեծ լողավազանը` հին քաղաքի տեսարանով:
9-րդ հորիզոնական. բնակարան` 208 քմ. Դուբայ: Արժեքը` 7,2 միլիոն եվրո:
Շատ հարմարավետ և նորաձև բնակարան, որը գտնվում է աշխարհի ամենաբարձր շինության` Դուբայի Բուրջ խալիֆայում։ Այստեղ կա լողավազան և սաունա: Ո՞ր միլիոնատերը չԷր ուզենա բնակարան ունենալ աշխարհի ամենաբարձր շենքում:
8-րդ հորիզոնական. պենտհաուս` 400 քմ. ժնև, Շվեյցարիա: Արժեքը՝ 12,7 միլիոն եվրո:
Շվեյցարիան հենց այնպես չի կոչվում բանկերի և փողերի երկիր։ Ժնևի կենտրոնում տեղ է գտել այս շքեղ բնակարանը: Նրա գլխավոր արժանիքը չափերն են: Այստեղ շատ հաճելի է գտնվել։
7-րդ հորիզոնական. 1 սենյականոց բնակարան՝ 400 քմ, Տոկիո, Ճապոնիա: Արժեքը` 12,7 միլիոն եվրո:
Այս բնակարանը համարվում է ամենաթանկ մեկսենյականոց բնակարանը աշխարհում։ Այս տանը կա ընդամենը ննջարան և լոգասենյակ։ Չնայած դրան` նրա չափսը 400 քմ է։ Բնակարանի գինը պայմանավորված է գերժամանակակից տեխնոլոգիաներով ապահովված լինելով:
6-րդ հորիզոնական. բնակարան՝ 750 քմ. Փարիզ, Ֆրանսիա: Արժեքը` 23 մլն եվրո:
Սա իսկական թագավորական պալատ է` նկարազարդված պատերով և ոսկյա բռնակներով: Այստեղ դուք ձեզ իսկական թագավոր կզգաք, իսկ պատուհանից երևացող գիշերային Փարիզը կլրացնի այդ զգացողությունը:
5-րդ հորիզոնական. բնակարան՝ 650 քմ. Հոնկ-Կոնգ, Չինաստան: Արժեքը` 36 մլն եվրո:
Այս բնակարանն Ասիայի ամենաթանկ բնակարանն է։ Այստեղ կան մի քանի խոհանոց, մի քանի ննջարան և հսկայական այգի, 500 քմ լողավազան: Պատուհանից տեսարան է բացվում դեպի օվկիանոս:
4-րդ հորիզոնական. պենտհաուս` 1000 քմ. Նյու Յորք, ԱՄՆ: Արժեքը՝ 77 միլիոն եվրո:
Այս բնակարանը գտնվում է Օne57 շենքում: Այն 2 հարկանի է և զբաղեցնում է 1000 քմ: Գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում:
3-րդ հորիզոնական. բնակարան` 1200 քմ. Նյու Յորք, ԱՄՆ: Արժեքը՝ 83 մլն եվրո:
Այս բնակարանը նման է թանկ հյուրանոցի շքամուտքի։ Այն իսկապես գտնվում է Pierre Hotel հյուրանոցի 38-39 հարկերում։ Բնակարանը պահպանել է անցած դարի 30-ականների ոճը։
2-րդ հորիզոնական. պենտհաուս՝ 1600 քմ. Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Արժեքը` 150 մլն եվրո:
Բնակարանը գտնվում է Լոնդոնի ամենաթանկ թաղամասում: Բնակարանի պատուհանները զրահապատ են, իսկ պահակախմբում հատուկ ծառայության ջոկատի սպաներ են: Գինը տատանվում է 200 միլիոնից 150 միլիոն եվրոյի սահմաններում։
1-ին հորիզոնական. պենտհաուս՝ 3300 քմ. Մոնակո: Արժեքը` 300 մլն եվրո:
Այս բնակարանի սեփականատիրոջ համար չկա ոչ մի անհնար բան։ Աշխարհի ամենաթանկ բնակարանը գտնվում է Sky Penthouse շենքի 5-րդ հարկում` 170 մետր բարձրության վրա։ Նրա մեջ մտնում են ֆիտնես կենտրոն, լողավազան, կինոթատրոն։