Ինչ է ասել Ծառուկյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ

Րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից:
Հանդիպումը տևեց ընդամենը 10 րոպե:
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, որ հանդիպումը երկար տևել չէր կարող. «Ես ասացի իմ դիրքորոշումը, ինչն ասել եմ հրապարակային:
Ես ասել եմ, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասել եմ, որ այդ դեպքում ինքը չպետք է լինի ժամանակավոր պաշտոնակատարը: Եթե դա ընդունելի կլինի, մնացածի մասին կխոսենք»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: