Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հունվար / 2021 : 23-40

«Վա՜յ նրան, ում առաքինությունը մարտական չէ, ում բռունցքը չի բարձրանում՝ հարվածելու արյունածարավ, անողորմ թշնամուն»։

Ավետիս Ահարոնյան

... Ա՜հ այդ առաքինությունը. որքան և վսեմ լինի նա՝ թող այն աստվածների՛ն, ոտքի ել և զա՛րկ, զա՛րկ թափով. nղջ աշխա՛րհն է զարկում. վա՜յ նրան, ում առաքինությունը մարտական չէ, ում բռունցքը չի բարձրանում՝ հարվածելու արյունածարավ, անողորմ թշնամուն:
Դարձյալ հարգա՜նք քեզ, հարգա՜նք քո արյունին, քո ցավին, քո լաց ու արցունքին: Հարգա՜նք՝ նույնիսկ քո հսկա համբերությանը, որ քո զրահն եղավ սև օրերում: Հարգա՜նք քո մեծ հավատքին՝ դեպի բարու հաղթանակը:
Բայց բավակա՛ն Է: Դարերի հարկը՝ թող դարե՛րը տանեն: Թշնամին չափազանց անողորմ է, բիրտ ու ոճրագործ՝ որպեսզի համբերությունը շարունակի առաքինություն մնալ: Վե՛ր կաց ու զա՛րկ, զա՛րկ ուժգին, և թող հազար տարիների մեռելների ոսկորները դողա՛ն հարվածներիդ շանթից: Զա՛րկ, երբ հալածում են քեզ: Զա՛րկ, երբ փակում են քո փառավոր ընթացքը: Զա՛րկ, երբ մերժում ու հեգնում են քո պարզած ձեռքը: Զա՛րկ շարունակ, մինչև կարմիր ոճրի նողկալի քրքի՜ջը խեղդվի, մինչև արդարության ու ճշմարտության վսեմ գո՜րծը հաղթանակի:
Եվ այն ժամանակ, հավատա՛, նահատա՜կ ժողովուրդ, արյունարբու թշնամի՛դ անգամ ծունկի կչոքի ու կկոչի՝ «հարգա՜նք քեզ»…

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ 

Author's cover photo
Ամսաթիվ 13 / Հունվար / 2021 : 23-40
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 24823անգամ
Վերջին լուրեր