Առաջին անգամ աշխարհում. VR տեխնոլոգիաներով համերգ՝ 40 հայ արտիստների մասնակցությամբ՝ Երևանից և Լոս Անջելեսից

«ԹՈՎՄԱՍՅԱՆ» բարեգործական հիմնադրամը աշխարհում առաջին անգամ կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով ավելի քան 40 ճանաչված և սիրված հայ արտիստների մասնակցությամբ, որը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից և Լոս Անջելեսից 02.05.2020 20:20 Երևանի և 9:20am Լոս-Անջելեսի ժամանակով:
Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում #covid19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:
Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան Dvin Music Hall-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի մեր հայ արտիստները համերգին կմիանան տնից՝ առցանց
(#StayHome):
Բոլոր մանրամասները
Յուրօրինակ «ֆլեշմոբ»-ի մասին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով