29 / Հունվար / 2021 : 10-29

Բոտիչելլիի դիմանկարը վաճառվել է 92 միլիոն դոլարով

Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի դիմանկարը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 92 միլիոն դոլարով:

«Մեդալիոնով երիտասարդը» աշխատանքը, որը, ինչպես ենթադրում են, նկարվել է 1470-1480-ականներին, համարվում է Բոտիչելլիի լավագույն դիմանկարներից մեկը:

58 x 39 սմ չափի նկարում պատկերված է երկար ոսկեգույն մազերով երիտասարդ:

Sotheby's-ը հայտնել է, որ վերջնական գինը, ներառյալ վճարներն ու միջնորդավճարները, 92,2 միլիոն դոլար են կազմել` աճուրդում 80 միլիոն դոլարով վաճառքից հետո:

Բոտիչելլիի համար նախկին ռեկորդը սահմանվել է 2013 թվականին, երբ «Մադոննան՝ մանկան եւ պատանի Հովհաննես Մկրտչի հետ» նկարը վաճառվեց 10,4 միլիոն դոլարով:

Դիտվել է 11335անգամ
Վերջին լուրեր