10 / Հունիս / 2020 : 22-12

Արաքսյա   Վարդերեսյանը Հայաստանից   հեռու   ապրելու, արտագաղթի   պատճառի, անգլերենի  և   հին   հուշերի   մասին

Ելակետ  լրատվականի /Yelaket.am/    բլից   հարցման   զրուցակիցը   երգչուհի   Արաքսյա   Վարդերեսյանն  է, որը    կիսեց    մեզ    հետ   իր   խոհերը   Հայաստանից   հեռու   ապրելու, արտագաղթի   պատճառի, անգլերենի  և   հին   հուշերի   մասին:

-Ի՞նչ   է   Ձեզ   սովորեցրել   Հայաստանից   հեռու  ապրելը:

-Հայի  համար  չստացված  մի  կյանք՝ արտագաղթ...

-Ըստ   Ձեզ՝    ի՞նչն    է    արտագաղթի   պատճառը:

-Գլոբալիզացիան...

-Անգլերենն   իրականում    բա՞րդ   լեզու   է:

-Եթե  խորապես  տիրապետում  ես  մայրենի  լեզվիդ  և  ոչ  միայն, այո, դյուրին  է:

-Երբ    տաղանդն   ու  շնորհը  չեն   հղկվում, ինչի՞   են  վերածվում:

-Ողբերգության:

-Ի՞նչն  է  ամենաշատը   Ձեզ   պակասում:

-Չեմ  մտածել  այդ  մասին:

-Կարծում  եք՝  հին   հուշերն    ավելի   վառ   են   թվում:

-Պետք  է  ապրել  ամեն  բացվող  օրվա  լույսին՝ Աստծուն   շնորհակալ  լինելով:

-Ասում    են՝   ամենասիրելի    մարդկանց   դեմքերը    ժամանակի   ընթացքում   աղոտանում են, ձայները ՝  մոռացվում, իսկ   ի՞նչն   է   մնում:

-Հարազատների  կորստյան  ցավը:

-Ի՞նչն   է   Ձեզ   անասելի   հաճույք   պատճառում:

-Մասնագիտությունս:

-Կյանքում   չկա  ավելի   հզոր   բան, քան...

-Աստծո սերը...

 

Նյութը   պատրաստեց  Նարինե   Պետրոսյանը:

Դիտվել է 55594անգամ
Վերջին լուրեր