29 / Հունվար / 2021 : 12-47

Հռոմի պապի և Ցեղասպանության ճանաչելիությանն ուղղված նրա ջանքերի մասին պատմող «Ֆրանցիսկո» ֆիլմի համաշխարհային ցուցադրությունը կմեկնարկի մարտի 28-ին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող վավերագրական ֆիլմն առցանց կինոթատրոններում կցուցադրվի մարտի 28-ից՝ discovery+-ի եթերում ցուցադրվելուց հետո:

Այս մասին հայտնում է Hollywood reporter-ը՝ նշելով, որ ֆիլմի ցուցադրության մեկնարկը համընկնում է Սուրբ շաբաթվա հետ: Օսկարի հավակնորդ ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկիի հեղինակած ժապավենի պրեմիերան կայացել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ Հռոմի կինոփառատոնում:

Լուրով իր ինստագրամյան էջում կիսվել է նաև ամերիկահայ բժիշկ և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, որը նաև այս ֆիլմի համապրոդյուսերն է:

««Ֆրանցիսկո», Հռոմի պապի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրության իրավունքը ձեռք է բերել discovery+-ը: Ժապավենում ներկայացվել են նաև աշխարհին Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու պապի ջանքերը, ինչպես նաև նրա աշխատանքը տարբեր հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ կլիմայական փոփոխությունների, ներգաղթյալների, փախստականների, կանանց հզորացման, սեռական բռնության, սահմանային պատերի և այլն»,- գրել է Իսրայելյանը:

 

Դիտվել է 8087անգամ
Վերջին լուրեր